Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ազատության» տեղեկություններով՝ Հովհաննիսյանը կնշանակվի ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ նա Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։