Մատչելիության հղումներ

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախցիները նստացույց են սկսում


Ազատության հրապարակում տեղի ունեցավ արցախցիների հանրահավաքը. հազարավոր քաղաքացիներ են հավաքվել:

Հանրահավաքն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության թեմայով է. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջ մղումը, գերիների ազատ արձակման ջանքերը և սոցիալական այլ հարցեր:

«Արցախի պայքարը բոլորի պայքարն ու պատասխանատվությունն է: Մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, դա չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր հայրենիքից», - ասաց Արցախի նախկին ՄԻՊ-ը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց է կազմակերպել, նրանք վրան են տեղադրել և շտաբ են ձևավորում: Հանրահավաքի վերջում ակցիայի մասնակիցները կառավարությանը ներկայացրի 12 պահանջ՝ սոցիալական խնդիրներից սկսած մինչև արցախցիների Արցախ վերադառնալու հարցի օրակարգ բերելը, ու հայտարարեցին, որ այստեղ կմնան այնքան, մինչև իրենց հարցերին պատասխան ստանան՝ կառավարությանը տվեցին մեկ շաբաթ ժամանակ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG