Մատչելիության հղումներ

Էր-Ռիյադում կիրակի օրը հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցը Էր-Ռիյադում փետրվարի18-ի բանակցությունների ժամանակ, 2025թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Մայքլ Ուոլցը Էր-Ռիյադում փետրվարի18-ի բանակցությունների ժամանակ, 2025թ․

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները կիրակի օրը հանդիպել են Էր-Ռիյադում՝ քննարկելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասնակի հրադադարի հնարավորությունը։

Հանդիպման մեկնարկի մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Այսօր մենք աշխատում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցերի շուրջ։ Մեր պատվիրակության կազմում են էներգետիկներ, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է Ումերովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի երեկոյան հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը մարտի 23-ին երկրորդ անգամ են հանդիպում Էր-Ռիյադում։

«Մեր թիմը բացարձակապես կառուցողական է աշխատում, խոսակցությունը բավականին օգտակար է: Պատվիրակությունների աշխատանքը շարունակվում է», - X-ում գրել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Բայց անկախ նրանից, թե ինչ ենք մենք հիմա քննարկում մեր գործընկերների հետ, Պուտինին պետք է ստիպել հարվածները դադարեցնելու իրական հրաման տալ, ով սկսել է պատերազմը, նա էլ պետք է դադարեցնի»։

Ուշ երեկոյան Ումերովը հայտարարել է հանդիպման ավարտի մասին՝ նշելով, որ զրույցը եղել է կառուցողական և բովանդակալից, քննարկել են առանցքային հարցեր, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում։

Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանել հանդիպումը։ Այսօր Սաուդյան Արաբիայում սպասվում է ԱՄՆ պատվիրակության հանդիպումը նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG