Մատչելիության հղումներ

Crocus City Hall-ի ահաբեկչության կազմակերպիչները, ըստ ՌԴ ՔԿ-ի, «ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են»


Ռուսաստան - Հարգանքի տուրք Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, մարտ, 2024թ․
Ռուսաստան - Հարգանքի տուրք Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, մարտ, 2024թ․

Crocus City Hall համերգասրահում ահաբեկչության կազմակերպիչները ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայություններն են եղել, ՏԱՍՍ-ն է փոխանցում Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքերը։ Ըստ նրա՝ այդ ծառայությունների նպատակն է եղել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։

«Հավաքագրված ապացույցները հիմնավորում են, որ ահաբեկչությունը ծրագրվել ու կազմակերպվել է ոչ բարեկամ երկրների հատուկ ծառայությունների կողմից, և դրա իրագործման համար նրանք ներգրավել են միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների», - ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը։

145 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը ուղիղ մեկ տարի առաջ էր։ Բեսլանից հետո սա Ռուսաստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունն է։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG