Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։ Այս մասին հնարավոր հարձակման մասին «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը;
«Իրավիճակը արագ է փոխվում, հետևում ենք իրավիճակին», - հավելեց Գրիգորյանը։
Անցած շաբաթավերջից Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իր դիրքերը թիրախավորելու համար։ Բաքուն 6 օրում մեկ տասնյակից ավելի նման հաղորդագրություն է հրապարակել։ Երևանից կտրականապես հերքում են այս պնդումները։