Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան Բաթումիի հյուրանոցներից մեկում հարձակման է ենթարկվել, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով միջադեպի ականատես, "Мти Ньюс"-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիին։
«Մի քանի րոպե առաջ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի և Աջարիայի Գերագույն խորհրդի անդամներ Դմիտրի Սամխարաձեն, Գիորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են նույն հյուրանոցում իջևանած մեր ընկեր Գիորգի Գախարիայի վրա։ Գախարիային տեղափոխել են հիվանդանոց»,- Ֆեյսբուքում գրել է Մտիվլիշվիլին, կից լուսանկարներ հրապարակել։
Միջադեպի հավանական պատճառների մասին չի հաղորդվում։
Նշվում է, որ Գախարիան հիվանդանոցում ստացել է բուժօգնություն, ենթարկվել նախնական հետազոտության։
Հիվանդանոցից լրագրողներին տեղեկացրել են, որ քաղաքական գործչի քիթն է կոտրվել, նաև նաև ուղեղի ցնցում է ստացել, սակայն բուժզննում անցնելուց հետո նա ինքնակամ լքել է կլինիկան։