Մատչելիության հղումներ

Հաջիզադե․ «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի նպատակների վկայություն լինել»


«Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել», - անդրադառնալով Հայաստանի վարչապետի այսօրվա ֆեսյբուքյան գրառմանը, Х-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն քան ձեր խոսքերը։ Ուշագրավ է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» անտեսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ամենակարևոր բաղադրիչը՝ հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», - նշել է Հաջիզադեն։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է. - «Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կներեք, բայց ձեր կռվանները չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների» վկայություն համարվել»:

Փաշինյանը խաղաղություն հաստատելու ՀՀ առաջարկներն է ներկայացրել՝ նշելով նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարումը:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար 33 տարի առաջ ստեղծված Մինսկի խումբը լուծարելու պահանջ տևական ժամանակ հնչեցնում է Բաքուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG