Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Պոկրովսկի ուղղությամբ


Ուկրաինա - Պոկրովսկի ուղղությունում ուկրաինական ուժերը հրետակոծում են ռուսական ուժերի դիրքերը, դեկտեմբեր, 2024թ.
Ուկրաինա - Պոկրովսկի ուղղությունում ուկրաինական ուժերը հրետակոծում են ռուսական ուժերի դիրքերը, դեկտեմբեր, 2024թ.

Ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ՝ փորձելով կտրել Ուկրաինայի բանակի մատակարարման գծերը, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին։

Աղբյուրի համաձայն` Դոնեցկի մարզի արևելքում ճանապարհային և երկաթուղային հանգույցի գրավումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ուկրաինական բանակի համար ու թույլ տալ Ռուսաստանին ամրապնդել և առաջ տանել իր առաջնագիծը դեպի արևմուտք:

«Պոկրովսկի ուղղությունը մնում է ամենաթեժը, և այնտեղ ռուսները 34 անգամ հարձակվել են վերջին 24 ժամվա ընթացքում ու փորձել են ճեղքել մեր պաշտպանությունը Պոկրովսկից հարավ», - Ուկրաինայի զգային հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է ուկրաինական «Խորտիցիա» խմբավորման խոսնակ Վիկտոր Տրեգուբովը, փոխանցում է Reuters-ը։

Պաշտոնյայի խոսքով` ռուսական ուժերը փորձում են քաղաքը գրավել ոչ թե քաղաքային ծանր մարտերի արդյունքում, այլ քաղաքը շրջանցելով՝ նյութատեխնիկական շղթաներն ընդհատելով։

Պոկրովսկն Ուկրաինայի ածխի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից է։ Մինչև պատերազմը բնակչության թիվն այստեղ կազմում էր մոտ 60 հազար, ըստ ուկրաինական պաշտոնական աղբյուրների՝ քաղաքում այժմ մոտ 11 հազար մարդ է բնակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG