Ռուս խաղաղապահների հեռացում Լեռնային Ղարաբաղից, «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրսբերում, նոյեմբերի 9-ի հայտարարության և ՀԱՊԿ-ի շուրջ չդադարող վեճ․ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների թնջուկն առավել խճճվեց:
Ռազմական դաշնակիցներ համարվող Հայաստանն ու Ռուսաստանը, որ երրորդ տարին է, միմյանց մեղադրում են հարաբերութունների վատթարացման համար, 2024-ի գլխավոր վեճն ունեցան, երբ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն անաղմուկ լքեցին հայաթափված Արցախը:
Կրեմլից մեկ բացատրություն էր հնչում՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ռուս խաղաղապահներն այնտեղ այլևս անելիք չունեն։ Հայաստանցի պաշտոնյաների հակադարձումներից թերևս ամենաաղմկոտը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին էր։
«Ռուսաստանը եկել է, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին և գնացել: Սա է եղել իրականությունը», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Խաղաղապահների հեռանալու շուրջ հայ և ռուս պաշտոնյաները մեղադրանքներ փոխանակելիս տեղ-տեղ նույնիսկ քաղաքական և դիվանագիտական բառապաշարն էին մոռանում:
Մանրամասները՝ ստորև