ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան չորեքշաբթի հայտարարել է, որ իր օդային տարածք ռուսական հրթիռ չի մտել, ինչպես պնդում է Կիևը:
Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը 170 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել, որ Սուրբ Ծննդյան օրը թիրախավորել են իր էներգետիկ ցանցը, և այդ հրթեռներից մեկն անցել է Մոլդովայի և մոտ երկու րոպե էլ Ռումինիայի օդային տարածքով։
Ռումինիան հայտարարել է, որ իր և ՆԱՏՕ-ի օդային մոնիտորիգը չի հաստատել այդ տեղեկությունը և որ ռուսական հրթիռը Ռումինիայի օդային տարածք չի մտել։
Հարևան Մոլդովայի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական հրթիռը նաև իրենց օդային տարածք չի մտել, բայց Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դատապարտել է հրթիռակոծությունը։
«Մինչ մեր երկրները նշում են Սուրբ Ծնունդը, Կրեմլն ընտրում է ավերածությունը՝ թիրախավորելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը», - ասել է Սանդուն X-ի եթերում։