Մատչելիության հղումներ

Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռ է կործանվել


«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերություն ինքնաթիռը, արխիվ
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերություն ինքնաթիռը, արխիվ

Կործանվել է Բաքվից Գրոզնի ուղևորվող "Embraer 190" մարդատար ինքնաթիռը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ օդանավը կործանվել է «Ակտաու» օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա։

«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը բախվել է թռչունների երամին, որն էլ կործանման պատճառ է դարձել։

APA-ն նշում է, որ ինքնաթիռը SOS ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով անցնելու ժամանակ, հետո փորձել վթարային վայրէջք կատարել Ղազախստանի օդանավակայանում, սակայն կործանվել է Ակտաուի օդանավակայան չհասած։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Հաղորդում է մոտ 10 փրկվածի մասին։

Ավելի ուշ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ 25 մարդ ողջ է մնացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG