Թեև Հայաստանի վարչապետի գրասենյակը հրապարակավ չի հայտարարել Սանկտ Պետերբուրգում վաղը մեկնարկող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին, Կրեմլից հայտարարում են՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կարող է միայն շփումներ ունենալ Փաշինյանի հետ։
«Առանձին պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել», - ասել է Պեսկովը։
Պուտինն այսօր է մեկնել Սանկտ Պետերբուրգ։