Մատչելիության հղումներ

Պուտինն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա առաջիկա մի քանի օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կմեկնարկի վաղը։ Այսօր նախատեսված են Պուտինի բանակցությունները Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է նաև, որ «կքննարկվեն միգրացիոն ոլորտի փշոտ հարցեր»։

2024-ին ԱՊՀ-ում նախագահում է Ռուսաստանը, 2025-ին այն կփոխանցվի Տաջիկստանին։

2023-ին ԱՊՀ նիստի նախօրեին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ և մասնակցեց ԵԱՏՄ նիստին, դեկտեմբերի 26-ին էլ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ կարճատև՝ ոտքի վրա զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա Ալիևի ու Փաշինյանի առաջին հանդիպումն էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից ու Արցախի հայաթափումից հետո։

Վարչապետի գրասենյակից դեռ չեն ասում Փաշինյանն այս տարի ևս կգնա՞ Սանկտ Պետերբուրգ, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG