Մատչելիության հղումներ

Վնասված փշալար ու ոտնահետքեր. ենթադրյալ սահմանահատման դեպքը Ռանչպարի հատվածից


Ռանչպար գյուղ, Արարատի մարզ, 13-ը դեկտեմբերի, 2024թ.
Ռանչպար գյուղ, Արարատի մարզ, 13-ը դեկտեմբերի, 2024թ.

Հայ-թուրքական սահմանի հենց Արարատի մարզի Ռանչպար գյուղի հատվածից է տեղի ունեցել ենթադրյալ սահմանահատման դեպքը։ Վնասված փշալարն ու ոտնահետքերն են կասկածներ հարուցել, որ Թուրքիայից Հայաստան ներթափանցման փորձ է եղել։ Առայժմ, սակայն, հստակ չէ՝ ով կամ ովքեր են եղել, ու արդյոք հաջողվել է մտնել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ միայն հաղորդեց, որ օպերատիվ միջոցառումներ է իրականացնում։

Սահմանի այս հատվածում ռուս սահմանապահներն են կանգնում։ Նրանք այսօր արգելեցին տարածքը նկարահանել։ Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանն «Ազատությանն» այսօր ասաց՝ ենթադրյալ սահմանահատման մասին ռուս սահմանապահներն են հայտնել. - «Ամբողջ խոսակցությունը սկսվել է այն պահից, երբ դեկտեմբերի 10 ի լույս 11 ի առավոտյան ուղեկալը նկատել է կտրված փշալար ու ինչ-որ ոտնահետքեր, բայց դա չի նպաստել, որ գյուղում ինչ-որ խուճապ լարվածություն, առավել ևս արտառոց ոչինչ չունենք գրանցած»։

Տեղացիներից ոմանք միջադեպի մասին դպրոցից են տեղեկացել, զանգել են, կանչել՝ երեխաներին տուն տանելու։

«Չէ ինչի՞ց պետք է անհանգստանանք», - ասաց տեղացիներից մեկը, մյուսն էլ հավելեց՝ տեսնողներ չեն եղել։

«Ասել են՝ երկու քուրդ է, էդպես են ասել», - նշեց նա։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG