Մատչելիության հղումներ

Իսրայելը հաղորդել է սիրիական նավատորմի ոչնչացման մասին


Սիրիական նավատորմի ոչնչացված նավերը, Լաթաքիա, 10-ը դեկտեմբերի, 2024թ․
Սիրիական նավատորմի ոչնչացված նավերը, Լաթաքիա, 10-ը դեկտեմբերի, 2024թ․

Իսրայելի ռազմածովային ուժերը դեկտեմբերի լույս 10-ի գիշերը սիրիական նավատորմ են ոչնչացրել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հայֆայի ռազմածովային բազա կատարած այցի ժամանակ, գրում է The Times of Israel-ը։

Կացն ասել է, որ Իսրայելն ուժեղացնում է Սիրիայի և Գոլանի բարձունքների միջև ընկած բուֆերային գոտին և կոչ է արել Սիրիայի հարավում ստեղծել «ստերիլ պաշտպանության գոտի», առանց իսրայելական զորքերի մշտական ներկայության, Իսրայելի անվտանգությանը սպառնացող վտանգները վերացնելու համար:

The Times of Israel-ի աղբյուրներն ասել են, որ նավերը ոչնչացվել են Minet el-Beida Bay-ի և Լաթաքիայի նավահանգստի վրա հրթիռային հարձակումների արդյունքում։

Սիրիական նավատորմի ոչնչացված նավերը, Լաթաքիա, 10-ը դեկտեմբերի, 2024թ․
Սիրիական նավատորմի ոչնչացված նավերը, Լաթաքիա, 10-ը դեկտեմբերի, 2024թ․

Արաբական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում են Լաթաքիայի նավահանգստում խորտակված ռազմանավերը:

Reuters-ը հայտնել է առնվազն հինգ սիրիական ռազմանավի ոչնչացման մասին՝ նշելով, որ բուն նավահանգստային ենթակառուցվածքին տեսանելի վնաս չի հասցվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը Սիրիայում 250 թիրախ է խոցել, այդ թվում՝ Համայում, Հոմսում և Լաթաքիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG