Սիրիայի նոր իշխանությունները իրենց ենթակայության տակ գործող ջոկատներին հրահանգել են դուրս գալ երկրի խոշորագույն քաղաքներից, որոնք վերջին օրերին հայտնվել էին զինված ընդդիմության վերահսկողության տակ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավարությունը ցանկանում է դուրս բերվող ստորաբաժանումները փոխարինել Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմության վերահսկողության տարածքներում վերջին տարիներին ստեղծված ոստիկանական ուժերով։