Ձերբակալվել է ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Գասըմլին, հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Բաքվում գործող Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Գասըմլիին մոտ երկու շաբաթ առաջ իշխանություններն արգելեցին լքել երկիրը, մի քանի օր անց հաղորդվեց, որ քաղաքագետը որպես վկա հարցաքննվել է մի քանի քրեական գործերով:
Գասըմլին հայտնի է որպես Ադրբեջանի կառավարության ներքին և արտաքին քաղաքականության քննադատ։ Իր վերջին շրջանի հարցազրույցներում քաղաքագետը պնդում էր, որ երկրում նոր թափ առած ձերբակալությունների ալիքը պայմանավորված է Կրեմլի հետ Ալիևի վարչակազմի մերձեցմամբ: