Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում:
Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին՝ վարչապետի որոշմամբ:
Պաշտոնից ազատման պատճառների մասին չի նշում: