Մատչելիության հղումներ

Լիտվան պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլիի և վրաց 10 պաշտոնյաների դեմ


Վրաստան - «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստան - «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Լիտվան պատժամիջոցներ սահմանեց վրաց պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»: Այս մասին մասին X-ում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Լիտվական դիվանագիտության ղեկավարի հրապարակած ցուցակում հայտնվել է 11 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներքին գործերի նախարարության, ուժային կառույցների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, արգելվել է նրանց մուտքը երկիր։ Այլ սահմանափակումների մասին չի հաղորդվում։

Լիտվայի սև ցուցակում հայտնված մի շարք պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաև Միացյալ Նահանգները:

Նախօրեին Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ բալթյան երեք երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշողների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG