«Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջիկ է մահացել։
Նախնական տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր առկա չեն, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, «Ազատության»-ը հայտնում են ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Քաղաքապետարանից «Ազատության»-ն ասացին, որ առավոտյան երեխայի վիճակը կտրուկ վատացել է, ծնողներից մեկը նրան մեքենայով արագ տեղափոխել է Արաբկիր հիվանդանոց, այնտեղ երեխայի վիճակը ծայահեղ ծանր են գնահատել, մնացած հարցերով, հորդորեցին դիմել իրավապահներին։