Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հարվածել է Սումիին կան զոհեր, վիրավորներ, Մոսկվան, իր հերթին, հաղորդում է ԱԹՍ-ներ խոցելու մասին


Սումին հարվածներից հետո, 28-ը սեպտեմբերի, 2024թ․
Սումին հարվածներից հետո, 28-ը սեպտեմբերի, 2024թ․

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ռուսական հրթիռային հարվածի հետևանքով Սումի քաղաքի բնակելի թաղամասում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ընդհանուր առմամբ, Սումիի վրա հրթիռային հարձակման հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, վնասվել է առնվազն վեց բազմահարկ շենք և տասնյակ ավտոմեքենաներ։

Իշխանությունները քաղաքի դեմ կիրակի օրվա հարձակումը համարում են պատերազմի սկզբից ի վեր ամենաավերիչներից մեկը։

Կեսգիշերից անմիջապես հետո ռուսական զինված ուժերը ևս մեկ հրթիռային հարված են հասցրել Սումիին (հավանաբար բալիստիկ հրթիռով)՝ քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին։ Վերջին հարձակման հետևանքով, ինչպես հայտնում է մարզային վարչակազմը, քաղաքը զրկվել է էլեկտրամատակարարումից։

Ուկրաինայի Սումի մարզը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի մարզին, որի տարածք են ներխուժել Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները օգոստոսի 6-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս գործողության նպատակներից մեկը համարել է Սումի մարզի պաշտպանությունը Ռուսաստանի հնարավոր հարձակման դեմ։

Մոսկվան իր հերթին հաղորդել է հինգ մարզերի տարածքում 59 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է Ռամենսկոյե քաղաքի վերևում, իսկ մյուսը՝ Պավլովսկի Պոսադի շրջանում։

Այս քաղաքները գտնվում են մոտ 20 և 50 կիլոմետր հեռավորության վրա Մոսկվայի արվարձաններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG