Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով, հայտնել է Ռուսաստանի ավիացիոն վերահսկողությունը՝ «Ռոսավիացիան» իր Տելեգրամ ալիքում։
Ուկրաինան, ըստ ռուսական կողմի, Մոսկվայի ուղղությամբ առնվազն 32 անօդաչու թռչող սարք է արձակել։ Սա Ռուսաստանի մայրաքաղաքին մինչ օրս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենամեծ հարվածն է, գրում է Reuters-ը։
Մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել։
Ուկրաինական կողմը սովորաբար չի մեկնաբանում այս հաղորդումները։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները։