«Ազատություն» ռադիոկայանը փնտրում է միջազգային թեմաներով գրող հմուտ լրագրող/խմբագրի՝ միանալու մեր թիմին Երևանում և նպաստելու ամբողջ աշխարհում լսարանին բարձրորակ լրագրություն մատուցելու մեր առաքելությանը:
Աշխատանքի պահանջները
• Հաղորդումների, ռեպորտաժների, լուրերի պատրաստում առցանց և սոցիալական մեդիա-, ինչպես նաև հեռուստատեսային և աուդիո հարթակների համար;
• Միջազգային նշանակալից իրադարձությունների և խնդիրների վերաբերյալ վերլուծություններ՝ միջազգային լրահոսի և «Ազատության» այլ ծառայություններից ստացված բովանդակության հիման վրա;
• Հրատապ նորությունների լուսաբանման հարցում ճկունություն՝ սեղմ ժամկետներում ճշգրիտ և համակողմանի բովանդակություն մատուցելու համար;
• Նորարարական մոտեցումներ՝ սոցիալական մեդիայի և թվային լրագրության զարգացմանը զուգահեռ;
• Անհրաժեշտության դեպքում՝ իրադարձությունների լուսաբանում դեպքի վայրից կամ աշխատանք Երևանի բյուրոյից;
• Խմբագրական չափանիշների խստիվ պահպանություն, համագործակցություն խմբագրության ղեկավարների հետ՝ նյութի սկզբնական ներկայացումից մինչև վերջնական հրապարակումը;
• Հարակից այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարվածի։
Ինչ է պահանջվում
• Լրագրության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան, կամ կրթության և փորձի համարժեք համակցություն;
• Առնվազն 5 տարվա մասնագիտական լրագրության փորձ՝ ռեպորտաժների և խմբագրման աշխատանքի հարուստ պաշարով;
• Տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական դինամիկայի խորը իմացություն, ինչպես նաև միջազգային իրադրության լավ իմացություն;
• Նախընտրելի է բազմամշակութային կամ բազմազգ միջավայրում աշխատելու փորձ:
Հմտություններ և կարողություններ
• Հարցազրույցներ վարելու, գրելու և պատմություններ պատմելու բացառիկ կարողություններ;
• Վեբ և սոցիալական մեդիա հարթակների համար բովանդակություն ստեղծելու հմտություններ;
• Ժամանակի սղության պայմաններում ճշգրիտ և արդյունավետ աշխատելու կարողություն՝ վերջնաժամկետները պահպանելու համար;
• Սովորելու և նոր տեխնոլոգիաներին ու սոցիալական մեդիայի միտումներին հարմարվելու պատրաստակամություն;
• «Ազատություն» ռադիոկայանի առաքելության և թիրախային լսարանի հատուկ կարիքների լավ պատկերացում:
Լեզուներ
• Հայերենի և անգլերենի վարժ տիրապետում;
• Ռուսերենի և անգլերենի թե՛ գրավոր, թե՛ բանավոր աշխատանքային մակարդակի իմացություն:
Մենք խրախուսում ենք ձեզ դիմել` ներկայացնելով ձեր ռեզյումեն և ուղեկցող նամակ անգլերենով հետևյալ հղմամբ:
Մեր նպատակն է խթանել ժողովրդավարական արժեքները՝ տրամադրելով ճշգրիտ, չգրաքննված լուրեր և բաց բանավեճեր այն երկրներում, որտեղ ազատ մամուլը վտանգված է և ապատեղեկատվությունը համատարած է: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է փաստերը՝ չվախենալով ճնշումներից:
ԴԻՄԵԼ