Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի, հայտնում են տեղական իշխանությունները։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Երկրի հարավում գտնվող Վալենսիայում մահացել է 155 մարդ, մեկ հոգի՝ Կաստիլիա-Լա Մանչայում, մեկը՝ Անդալուսիայում, ևս մեկ մարդու մահվան վայրը չի նշվում։
Իշխանությունները տուժած շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել չլքել իրենց տները։
Վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Ծայրահեղ պայմանները շարունակվում են՝ սահմանափակելով փրկարարական աշխատանքները։
Երեքշաբթի մի քանի ժամում Վալենսիայի շրջանում ամբողջ տարվա ծավալով անձրև է եկել։
- Վերջին անգամ Վալենսիայում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Աղետի հետևանքով զոհվել էր 3 մարդ։
- Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է տարածաշրջանում եղանակային էքստրեմալ իրադարձությունների աճի։ Օդերևութաբանների գնահատմամբ՝ Միջերկրական ծովում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ակտիվ գոլորշիացման, ինչը զգալի ազդեցություն ունի տեղումների ինտենսիվության վրա։