Մատչելիության հղումներ

Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում»


«Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», - այսօր Մինսկում մեկնարկած եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը՝ համապատասխան դրույթներ արձանագրելով «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում»։

«Այս պահին մշակվող և մոտ ապագայում ստորագրվելիք այս համաձայնագիրը ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կդառնա։ Դրանում ամրագրվելու է պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ծավալելու մտադրությունը», - նշել է Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG