Մատչելիության հղումներ

Կրեմլը հերքում է ռուս-ուկրաինական բանակցությունների մասին լուրերը


Կրեմլը հերքում է արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Կատարի միջնորդությամբ նախնական քննարկումներ են սկսել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու շուրջ։

Երեկ Financial Times-ը, հղում անելով ուկրաինական բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևը ցանկանում է ռուսական կողմի հետ վերսկսել հարցի շուրջ քննարկումները, որոնք ընդհատվել էին օգոստոսին Ռուսաստանի Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո։

Ուկրաինան չի մեկնաբանել տեղեկությունը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր լրագրողների հետ զրույցում լուրը «կեղծ» է որակել նշելով, որ լուրեր են շրջանառվում՝ «որ իրականության հետ կապ չունեն»։

«Նույնիսկ ամենահարգված լրատվամիջոցները չեն վարանում հրապարակել նման հերյուրանքներ», - ասել էր Կրեմլի խոսնակը։

2022 թվականի աշնանից Ռուսաստանը պարբերաբար հարվածներ է հասցնում, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներիին, ինչը հանգեցնում է հսկայական վնասների, էներգիայի պակասի հատկապես ձմեռային սեզոնին ընդառաջ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինան, իր հերթին, սկսել է թիրախավորել ռուսական էներգետիկ կառույցները, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններ, վառելիքի պահեստները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG