Մատչելիության հղումներ

Իսրայելը Գազայում դպրոցի շենքի է հարվածել, տասնյակ մարդիկ են զոհվել


Գազայի հատված - Նուսեյրաթի դպրոցի շենքին Իսրայելի զինուժի հասցրած հարվածի հետևանքները, 24-ը հոկտեմբերի, 2024թ.
Գազայի հատված - Նուսեյրաթի դպրոցի շենքին Իսրայելի զինուժի հասցրած հարվածի հետևանքները, 24-ը հոկտեմբերի, 2024թ.

Իսրայելի զինուժը հարվածել է Գազայի դպրոցներից մեկին, որտեղ տեղահանվածներ էին ապաստանում, 17 մարդ է մահացել՝ հիմնականում կանայք ու երեխաներ, հայտարարում են պաղեստինցի պաշտոնյաները:

Թել Ավիվն էլ հայտարարել է, թե նախկինում գործող դպրոցի տարածքում «Համաս»-ի կառավարման կենտրոն է թիրախավորվել։

Վերջին ամիսներին Իսրայելը մի քանի անգամ է նման շինությունների հարվածել՝ պնդելով, թե թիրախավորում են քաղաքացիների հետևում թաքնվող «Համաս»-ի զինյալներին։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց անցած տարվա հոկտեմբերից, երբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա, ինչի հետևանքով սպանվեց մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվեց:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 42 հազար պաղեստինցի է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG