Մատչելիության հղումներ

ԵՄ-ը լրջորեն դիտարկում է քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման հարցը. Միրզոյան


ԵՄ դիտորդները Հայաստանում
ԵՄ դիտորդները Հայաստանում

ԵՄ-ն լրջորեն դիտարկում է ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման հարցը: Խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը ներկայացրեց Երևանի դիրքորոշումը. «Քանի դեռ չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, հարաբերությունները կարգավորված չեն, մենք ունենք մտավախություն Ադրբեջանի հնարավոր գործողությունների վերաբերյալ ու հետևաբար ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին ԵՄ առաքելությունն է, օբյեկտիվ մշտադիտարկման անհրաժեշտությունը»:

Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար բողոքում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից՝ մեղադրելով վերջինին կողմնակալության, «սադրանքների» մեջ: Պաշտոնական Երևանը, հակառակը՝ ԵՄ առաքելության երկարաձգման կարևորությունից է խոսում։ Եվրամիության առաքելությունն էլ հերքում է Բաքվի բոլոր մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG