Մատչելիության հղումներ

Բայդենը հորդորեց Արևմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիա այցի ժամանակ հորդորեց Արևմուտքին շարունակել աջակցել Ուկրաինային ընդդեմ ռուսական ներխուժման:

Բայդենը լրագրողների հետ զրուցել է դաշնակից Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ դռնփակ բանակցություններից առաջ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր՝ Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող հակամարտությունը:

«Քանի որ Ուկրաինային սպասվում է ծանր ձմեռ, մենք պետք է պահպանենք մեր վճռականությունը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Ապա Գերմանիայից մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ կոնսենսուս չկա Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու հարցում, ինչը ամիսներ շարունակ խնդրում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG