Մատչելիության հղումներ

«Հեզբոլա»-ի հարվածներից Իսրայելում 4 զինվոր է զոհվել


Իսրայելիցի ոստիկանները Բինյամինա քաղաքի մերձակայքում «Հեզբոլա»-ի հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․
Իսրայելիցի ոստիկանները Բինյամինա քաղաքի մերձակայքում «Հեզբոլա»-ի հարվածներից հետո, 13-ը հոկտեմբերի, 2024թ․

Իսրայելում անցած գիշեր չորս զինվոր է զոհվել, ևս յոթը` ծանր վիրավորվել, երբ «Հեզբոլա»-ն անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ՝ Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին: Վիրավորվել են նաև քաղաքի տասնյակ բնակիչներ, հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Սա Իսրայելի դեմ ամենաարյունալի հարձակումներից մեկն էր՝ արդեն ավելի քան մեկ տարի Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմից ի վեր։

Կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորումը։

Տարածաշրջանում օր օրի սրվող իրավիճակի ֆոնին Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է, թե նախագահ Բայդենի հրահանգով, արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող զինվորներ է ուղարկում Իսրայել։

«Այս քայլը ընդգծում է Նահանգների աներկբա հավատարմությունը Իսրայելի պաշտպանությանը»,- հայտարարել է Պենտագոնը, հավելելով․ - «THAAD համակարգը կօգնի ամրապնդել Իսրայելի հակաօդային պաշտպանությունն Իրանի հնարավոր նոր սպառնալիքներից»։

Իրանի արտգործնախարարն ի պատասխան հրապարակել է, թե որքան զենք-զինամթերք է Միացյալ Նահանգները տվել Իսրայելին վերջին տասնամյակների ընթացքում, զգուշացնելով՝ դա Թեհրանին ետ չի պահի իր ժողովրդին ու շահերը պաշտպանելուց։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG