Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, ձերբակալել մի աշխատակցի


Armenia -- National Security Service of Armenia.
Armenia -- National Security Service of Armenia.

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են Քննչական կոմիտե, մոտ մեկ ժամ առաջ հաղորդեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Քիչ հետո Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաղորդեց, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «անառակաբարո արարք կատարելը [...] վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, [...] հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ»:

Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ, փոխանցում է Աբրահամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG