Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Լիբանանից տարհանվելու խնդրանք ներկայացրած իր քաղաքացիներին դուրս է բերելու հոկտեմբերի 9-ին՝ ծովային ճանապարհով։
Այդ նպատակով այսօր Բեյրութ են ուղևորվում ռազմածովային ուժերի երկու նավեր, որոնք կարող են 2 հազար մարդու տարհանել։ Նավերը նաև Թուրքիայից հումանիտար օգնություն են տանում Լիբանան։
Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի քաղաքացիների տարհանումը կիրականացվի նաև հաջորդ օրերին, հավաստիացնում է երկրի արտգործնախարարությունը: