Բռնակցված Ղրիմի վառելիքի խոշորագույն պահեստին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, հաղորդվում է հարյուրավոր տարհանվածների մասին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է՝ այսօր վաղ առավոտյան ուկրաինական ուժերն են թիրախավորել Ղրիմի Թեոդոսիա քաղաքի վառելիքի պահեստը։
Ռուսական Telegram ալիքների համաձայն՝ դրոնների հարվածներին մի քանի հուժկու պայթյուն է հետևել, որից հետո էլ հրդեհ է բռնկվել:
Ղրիմի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ պայթյունների հետևանքով զոհեր չկան։
Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալության տվյալներով՝ շուրջ 3 հազար մարդ է տարհանվել մոտ 70 հազար բնակչություն ունեցող քաղաքից։