Մատչելիության հղումներ

Reuters. «Հեզբոլա»-ի նոր առաջնորդի հետ կապ հաստատել չի հաջողվում»


«Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար Հաշեմ Սաֆիադին, արխիվ
«Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար Հաշեմ Սաֆիադին, արխիվ

«Հեզբոլա»-ի գործադիր մարմնի ղեկավար և անցած շաբաթ զոհված Հասան Նասրալլայի ամենահավանական փոխարինող Հաշեմ Սաֆիադինի հետ երեկվանից չի հաջողվում կապ հաստատել», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ Լիբանանի ուժային կառույցներին մոտ կանգնած միանգամից երեք աղբյուրներ վկայակոչելով։

Դրանց փոխանցմամբ՝ Սաֆիադինի հետ կապը խզվել է Բեյրութի հարավային արվարձաններին երեկ լուսադեմին հասցված հարվածներից հետո։

«Շարունակվող իսրայելական հարվածների պատճառով փրկրարարներն առայժմ չեն կարողանում այդ շրջանում աշխատանքներ իրականացնել», - նշում են Reuters-ի աղբյուրները։

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերության տվյալներով՝ Սաֆիադինը զոհվել է։ Նրա հետ միասին զոհվել են նաև այդ պահին «Հեզբոլա»-ի բունկերներից մեկում գտնվող Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք սպաներ։

ԱՄՆ-ը «Հեզբոլա»-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, Եվրամիությունը միայն դրա զինված թևն է ներառել իր «սև ցուցակում»:

XS
SM
MD
LG