Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն անցել է 600-ը, հայտարարում է Լիբանանի կառավարությունը՝ տեղեկացնելով՝ երկուշաբթի սկսված հարձակումը շարունակվում է։
Լիբանանը հայտնում է, որ այսօր օդային հարվածից մեկ ընտանիքի 9 անդամ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն էլ հայտարարում է՝ ի պատասխան իսրայելական հարվածների են Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել։
Reuters գործակալությունը գրում է՝ թեև իսրայելական կողմը շատ հրթիռներ է վնասազերծել, Իսրայելի հյուսիսային շրջաններում բնականոն կյանքը խաթարված է։
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ առաջարկում են անհապաղ 21-օրյա հրադադար սահմանել։ Առաջարկը քնարկվում է, այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Բենիամին Նեթանյահուի՝ Նյու Յորք մեկնելուց հետո նրա գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե վարչապետը զինված ուժերին հանձնարարել է ամբողջ ուժով շարունակել գործողությունները։