Մատչելիության հղումներ

5 զոհ Խարկովում՝ ռուսական ավիահարվածի հետևանքով


Խարկովում 5 մարդ է զոհվել ռուսական ավիահարվածի հետևանքով։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հարձակման ենթարկված բազմահարկ բնակելի շենքերից մեկում փլուզվել են երրորդից ութերորդ հարկերը։ Հաղորդվում է առնվազն 22 վիրավորի մասին։

«Ռուսաստանն անպատիժ ահաբեկում է Խարկովի մարզը... Ուղիղ հարված բնակելի շենքին», - հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրո Լուբինեցը։

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովը և հարակից բնակավայրերը պարբերաբար ռուսական հարձակումների թիրախում են հայտնվում, այդ թվում՝ կառավարվող ռումբերով։

Մոսկվան պարբերաբար հերքում է պնդումներ , թե նպատակաուղղված է թիրախավորում խաղաղ բնակչությանը, թեև ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում Ուկրաինայում ընթացքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG