Մատչելիության հղումներ

Երկրի պաշտպանունակության ամրապնդումը առաջնահերթություն է․ Ալիև


Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության ապահովման հարցերին, և այդ ոլորտների հետագա զարգացումն առաջնահերթ ուղղություններից է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում։

Ալիևը շեշտել է՝ վերջին տարիներին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունը շատ արագ զարգանում է, երկիրն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները հասնելով պաշտպանական արդյունաբերության ոլորտում դինամիկ զարգացման։

«Ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ են հաստատվում բարեկամ և դաշնակից բազմաթիվ երկրների հետ», - ուղերձում հավելում է Ադրբեջանի առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG