«Այն, ինչ տեղի ունեցավ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, կարելի է պատերազմի հայտարարություն որակել», - մեկնաբանելով փեյջերների և շարժական ռադիոկայանների պայթյունները՝ հայտարարել է «Հեզբոլա» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալան։
Նրա խոսքով՝ հասցված հարվածն աննախադեպ էր, սակայն այն չի հանգեցնի «Հեզբոլա»-ի կազմալուծմանը։
Լիբանանի առողջապահության նախարարության թարմացված տվյալների համաձայն՝ նախորդ երկու օրերին փեյջերների և շարժական ռադիոկայանների պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, ավելի քան 3 հազար 500-ը վիրավորվել են: