Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը հարվածել են Սումիին


Սումին ռուսական հարվածից հետո, 30-ը օգոստոսի, 2024թ․
Սումին ռուսական հարվածից հետո, 30-ը օգոստոսի, 2024թ․

Ռուսական զորքերը սեպտեմբերի 18-ի երեկոյան հարվածել են Սումիին, հայտնում է շրջանային ռազմական վարչությունը։

Սումիում կարևոր ենթակառուցվածքներ են վնասվել, ինչի հետևանքով ջրամատակարարման բոլոր կենտրոնները հոսանքազրկվել են, քաղաքի որոշ հատվածներում հոսանք չկա։

Նշվում է, որ հարվածներ հասցվել են, մասնավորապես, Սումիի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։

Քաղաքային իշխանությունները խնդրել են սպառողներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG