Բելառուսի վրա հարձակումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ազգային միասնության օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
«Ուզում եմ զգուշացնել մեր հակառակորդներին, մեր մրցակիցներին և նրանց, ովքեր դեռ չեն հասկանում՝ դա անելու կարիք չկա: Բելառուսի վրա հարձակումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ», - հայտարարել է Լուկաշենկոն։
Նա մտահոգություն է հայտնել, որ Բելառուսը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման գոտի։
Լուկաշենկոն պարզաբանել է՝ խոսքը Բելառուսի զինված ուժերի՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու մասին չէ։
«Մենք դա երբեք չենք անի, եթե ուրիշի որտքը չմտնի մեր հող։ Խոսքը Բելառուսի տարածքով Կիևի պատասխանն է Մոսկվային», - ասել է Բելառուսի նախագահը՝ մանրամասնելով՝ Բելառուսի տարածքով ռուսական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ, ընդհուպ հարվածներ սահմանային ենթակառուցվածքներին։