Մատչելիության հղումներ

Собеседник-ը՝ «օտարերկրյա գործակալների» ցանկում. հրատարակչությունը դադարեցրել է աշխատանքը


Արխիվային լուսանկար, Ռուսաստան
Արխիվային լուսանկար, Ռուսաստան

Ռուսաստանում «Սոբեսեդնիկ» (Собеседник) հրատարակչությունն այսօրվանից երեք ամիս ժամկետով դադարեցրել է աշխատանքը։ Ռուսաստանի իշխանություններն ընկերությանը ներառել են «օտարերկրյա գործակալների» ցուցակում։

Արդարադատության նախարարությունը մի քանի օր առաջ էր «օտարերկրյա գործակալների» իր ցուցակում ավելացրել 40 տարի գործունեություն ծավալող հրատարակչությունը: Ընկերությունից հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Վերջին տարիներին «Սոբեսեդնիկ»-ն այն սակավաթիվ լրատվամիջոցներից էր, որը քննադատում էր Կրեմլին և հարթակ տրամադրում ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG