Մատչելիության հղումներ

Թրամփի դեմ երկրորդ մահափորձի ենթադրյալ կասկածյալը 2022-ին եղել է Կիևում․ Reuters


Թրամփի դեմ երկրորդ մահափորձի կասկածյալը՝ Հավայան կղզիների բնակիչ 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութը, 2022 թվականին ենթադրաբար եղել է Կիևում, գրում է Reuters գործակալությունը։

2022-ի հունիսին «Newsweek Romania» պարբերականին տված հարցազրույցում նա ասել էր, որ եթե կառավարությունը զինվորականներ չի ուղարկում, ապա քաղաքացիական անձինք պետք է վերցնեն էստաֆետը։ Երկրում գտնվելու մասին էլ նշել էր, որ սկզբում կռվելու նպատակ է ունեցել, բայց հաշվի առնելով տարիքն ու զինվորական փորձի բացակայությունը՝ սկսել է այլ կերպ աջակցել Ուկրաինային։

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ պայքարող արտասահմանյան լեգիոնի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Ռայան Ռութը երբեք որևէ կապ չի ունեցել լեգիոնի հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր արձագանքելով Կիևի հետ ենթադրյալ կասկածյալի կապին, ասել է, թե այդ մասին պետք է ոչ թե իրենք մտածեն, այլ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները։

Նախօրեին երկու տղամարդ կրակոցներ են արձակել Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքում, որտեղ այդ պահին գտնվում էր նախկին նախագահ, առաջիկա ընտրություններին հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է միջադեպը։

XS
SM
MD
LG