Մատչելիության հղումներ

Պապն ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասուլիս է տալիս օդանավում, 13-ը սեպտեմբերի, 2024թ.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասուլիս է տալիս օդանավում, 13-ը սեպտեմբերի, 2024թ.

Ֆրանցիսկոսի պնդմամբ՝ թե՛ Թրամփը և թե՛ Հարիսը «դեմ են կյանքին»:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Քամալա Հարիսը «դեմ են կյանքին», և ամերիկացի կաթոլիկ ընտրողներին կոչ է արել ընտրել «չարյաց փոքրագույնը»։

Նա քննադատել է երկու թեկնածուներին միգրանտների հարցում և կանանց աբորտի իրավունքի վերաբերյալ հայացքների համար։

«Երկուսն էլ կյանքի դեմ են՝ լինի նա, ով վտարում է միգրանտներին, թե նա, ով կյանքից զրկում է երեխաներին», - օդանավում ասել է Ֆրանցիկոսը իրեն ուղեկցող լրագրողներին։

Արևելյան մի շարք երկրներ 12-օրյա այցից հետո Հռոմի Պապն ուրբաթ օրը Սինգապուրից վերադարձավ Վատիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG