Մատչելիության հղումներ

Հերքում. «Ազատության» ռեպորտաժում վրիպակ է տեղ գտել


«Ազատություն» ռադիոկայանն ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի 2024 թվականի օգոստոսի 30-ի գրության, տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին հրապարակված «Նյութերի բովանդակության պատճառով կադրային փոփոխություններ են առաջարկել. ՀՌ նախկին տնօրենը գրաքննության փորձի մասին է ահազանգում» ռեպորտաժում տեղ է գտել տեխնիկական վրիպակ։

Մասնավորապես, որպես Գևորգ Մելիքյանի հաղորդումը դադարեցնելու հիմնավորում մեջբերում է արվել Հանրային ռադիոյի Խմբագրական փորձագիտական խորհրդի եզրակացությունից, որը, սակայն, ներկայացվել է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի կարծիք։

Միաժամանակ արձանագրում ենք, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը՝ ղեկավար Արա Շիրինյանի գլխավորությամբ, փորձագիտական խորհրդի հենց այդ եզրակացությունը հիմք ընդունելով, և դրան չառարկելով է առաջարկել հանել Գևորգ Մելիքյանի «Ստատուս քվո» հաղորդաշարը Հանրային ռադիոյի հաղորդացանցից։

Հանրային հեռարձակողի խորհուրդն այս առթիվ 30․07․2024 թ․ հրապարակած պարզաբանման մեջ Գևորգ Մելիքյանի «հաղորդման ընթացքում արձանագրված թերությունները» իր անունից բնորոշել է որպես «լրագրողական էթիկայի բազմաթիվ խախտումներ» պարունակող։

Հերքում. «Ազատության» ռեպորտաժում վրիպակ է տեղ գտել
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG