Մատչելիության հղումներ

Բագրատ Գալստանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ


Բագրատ Գալստանյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
Բագրատ Գալստանյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի, կուսակցությունների, Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, տեղեկացնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Ըստ հաղորդման՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում դեռևս չի կայացել՝ Տեր-Պետրոսյանի «գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով»։

Նշվում է, որ հանդիպումները սեպտեմբերի 22-ին Երևանի կայանալիք հավաքին ընդառաջ են եղել։

Բագրատ սրբազանի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքներն ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներով:

Սրբազանն առայժմ շարժման հետագա ծրագրերի մասին շատ մանրամասն չի խոսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG