Մատչելիության հղումներ

Գալուզինը և Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ուղիները


Ռուսաստանի ԱԳՆ շենքը, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ շենքը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ուղիները, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության մամլո ծառայությունը:

«Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների վերաբերյալ։ Փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգման հարցում, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսական կողմը չի հստակեցնում երկու պաշտոնյաների զրույցի ձևաչափը։ Պաշտոնական Անկարան քննարկման մասին առայժմ չի հաղորդել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG