Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես գրված է 9-րդ կետում. Փաշինյան


Հայաստանը պատրաստ է ապահովել և երաշխավորել անվտանգությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև այնպես, ինչպես գրված է 9-րդ կետում, նաև կազմակերպել հաղորդակցությունը, ինչպես գրված է 9-րդ կետում: Խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու դրա շուրջ հնչող մեկնաբանություններին՝ կոնկրետ մեջբերումով՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

«Որտե՞ղ է գրված, որ այս ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում լինեն: Չկա այդպիսի բան գրված: Եթե նույնիսկ նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարցն է: Այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարող է որոշել, որ ներկա չեն», - նշեց վարչապետը:

Իսկ թե կոնկրետ ինչ գործառույթ պետք է ունենային ռուս սահմանապահները, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց, բայց հայտարարեց՝ փաստաթղթում որևէ բան չկա այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպով կսահմանափակվի:

«Մենք համաձայն ենք, եկեք անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չի, որովհետև ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես: Մենք ստորագրել ենք, որ Հայաստանը պետք է ապահովի: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպով սահմանափակվում է իր որևէ տարածքի նկատմամբ: Մենք ժամանակին ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով ասել ենք՝ անգամ պատրաստ ենք արտապատվիրակման հայելային սկզբունքին, բայց դա մեր որոշումն է՝ որպես բարի կամք», - հավելեց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG