Մատչելիության հղումներ

Տաջիկստանն իր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ՌԴ մեկնելուց


Տաջիկստանի քաղաքացիները Մոսկվայում՝ դեսպանատան մոտ, հուլիս, 202թ․
Տաջիկստանի քաղաքացիները Մոսկվայում՝ դեսպանատան մոտ, հուլիս, 202թ․

Մոսկվայում Տաջիկստանի դեսպանատունը սեպտեմբերի 10-ին իր երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ պատճառաբանելով անվտանգության ուժեղացված միջոցները և ռուս սահմանապահների կողմից փաստաթղթերի ստուգման ավելացումը:

Անցած շաբաթ Ղրղըզստանի արտգործնախարարությունն էր նմանատիպ հայտարարություն տարածել իր քաղաքացիների համար՝ նույն պատճառաբանությամբ։

Կենտրոնական Ասիայի աշխատանքային միգրանտներն ու այցելուները ռուսական իշխանությունների ուշադրության տակ են հայտնվել մարտին Մոսկվայի մերձակայքում գտնվող զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած մահացու ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 140 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին: Ռուսաստանը ձերբակալել էր 12 կասկածյալի՝ հիմնականում Տաջիկստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG