Մատչելիության հղումներ

Իրանի ԱԽ քարտուղարը մեկնել է Ռուսաստան, կքննարկի տարածաշրջանային հարցեր


Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան, արխիվ
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան, արխիվ

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ Ահմադիանը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն զարգացումներն, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հարցեր։

Օգոստոսի 5-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էր Թեհրանում, նա Թեհրանից մեկնեց Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրում են, որ Ահմադիանը Ռուսաստանում կքննարկի նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանն էլ հայտարարում է, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Իրանն էլ իր հերթին ողջունում է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ նշելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG