Կրեմլը չի հերքել Իրանից փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ ստանալու մասին արևմտյան լրատվամիջոցների պնդումները՝ հայտարարելով, որ Թեհրանը Մոսկվայի «կարևոր գործընկերն է»:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուսական կողմը «տեսել է այդ տեղեկությունները»։
«Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարևոր գործընկերն է, մենք զարգացնում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, մենք զարգացնում ենք համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում», - ասել է Պեսկովը։
Անցած շաբաթ The Wall Street Journal-ն էր հաղորդել, որ Իրանը փոքր հեռահարության հրթիռներ է առաքել Ռուսաստան։
Սպիտակ տունը հայտարարել էր՝ «իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ռուսաստան Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցության դրամատիկ սրացում է»: